38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Յստակեցման համար

Յստակեցման համար
27.09.2024 | 11:47

Այդ նուէրը պարզ գիրք չէր, այլ թուրքական ՇՔԱՆՇԱՆ, ծառայութիւնների դիմաց։

Ի տես ստացող թրքացած դաւաճանի անվերջ երջանկութեան, եւ գնահատական յանձնող ցեղասպանի շնական, արգահատող հայեացքի ներքեւ։

Եւ սա Արցախի յանձնման առաջին տարելիցին։

Տէր Աստուած անկախութիւն շնորհիր Հայաստանին, սկզբունք, պատիւ եւ հայրենասիրութիւն.., ոմանց մի կտոր ուղեղ, եւ այլոց՝ նիւթապաշտութիւնից հեռացում։

Տ. Սերոբ Քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ